Ամուլսարում հրդեհ է բռնկվել

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտնում է, որ այսօր հուլիսի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Ամուլսարի ծրագրի կույտային տարրալվացման հարթակի և ոսկու կորզման ֆաբրիկայի հարակից տարածքներում և կրակն արագությամբ մոտենում է Ծրագրի ենթակառուցվածքներին ու շինություններին:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը կոչ է անում անհապաղ բացել ճանապարհները և թույլ տալ ԱԻՆ հրշեջներին, ընկերության համապատասխան աշխատակիցներին մուտք գործել տարածք հրդեհը մարելու նպատակով, քանի դեռ այն չի հասել առավել մեծ մասշտաբների և անվերականգնելի վնասներ չի պատճառել շրջակա միջավայրի և ընկերությանը:

Այս թեմայով