ԱՄՆ-ն 110 մլն դոլար օգնություն կտրամադրի եզդիներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ Իրաքի եզդիների համար Իրաքի քրդական ինքնավարության կառավարությանը կփոխանցվի 110 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին արաբական BasNews լրատվականին տեղեկացրել է Իրաքի խորհրդարանի եզդի պատգամավոր Վիան Դախիլը:

Պատգամավորի խոսքով ԱՄՆ նախագահը հատուկ պատվիրակ է ուղարկել Քրդստան, որպեսզի տեղում կարգավորի եզդիներին հասանելիք օգնության հարցը: Նա տեղեկացնում է, որ Իրաքում եզդի փախստականների վիճակը օրհասական է ու նրանք ունեն մեծ օգնության կարիք:

Այս թեմայով