ԱՄՆ պետքարտուղարի պատմական այցը Կուբա

upload-2015-08-14T151147Z_220252699_GF10000173899_RTRMADP_3_CUBA-USA-pic510-510x340-8417ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ուրբաթ օրը ժամանել է Կուբա, որպեսզի մասնակցի ԱՄՆ դեսպանատան պաշտոնական բացմանը:Այս մասին տեղեկացնում է gazeta.ru կայքը: Ավելի քան կես դարի ընթացքում սա առաջին դեքն է, երբ գործող և բարձր պաշտոն զբաղեցնող ԱՄՆ քաղաքական գործիչ է այցելում Ազատության կղզի: Դեսպանատան բացման արարողությունից առաջ պետքարտուղարը ելույթ ունեցավ.«ԱՄՆ-ն և Կուբան այլևս թշնամիներ չեն: Աշխարհը պետքք է հասկանա , որ մենք միմյանց ամենայն բարին ենք մաղթում»: Իր ելույթում Կուբայի իշխանություններին գովաբանելու հետ մեկտեղ , Քերին զերծ չմնաց նաև քննադատությունից : Նա հայտնեց , որ ԱՄՆ-ն հետևելու է մարդու իրավունքների պաշտպանությանը Կուբայում, ավելացնելով, որ Կուբայի բնակչույթյան շահերը լավագույն կերպով կարող է ներկայացնել միայն «դեմոկրատ իշխանությունը»: ԱՄՆ–ն չի բացառում , որ շուտով կղզի կարող է այցելել նաև նախագահ Բարակ Օբաման : Այս ընթացքում հանրապետական թեկնածուները ակտիվորեն քննադատում են Սպիտակ տանը , Կաստրոյի ռեժիմին մոտենալու համար: Արարողությանը մասնակցում էր նաև Կուբայի ԱԳՆ ղեկավար Բրունո Ռոդրիգեսը: Երկրի ղեկավար Ռաուլ Կաստրոն չի մասնակցել միջոցառմանը: Նրա հանդիպումը Քերիի հետ, այցելության ժամանակ չի նախատեսվել :

Դիտվել է 17 անգամ
 


Այս թեմայով