ԱՄՆ պատժամիջոցների տակ կհայտնվի ռուսական մի քանի բանկ, որոնցից մեկը գործում է նաև ՀՀ-ում

Այսօր Միացյալ Նահանգների Կոնգրեսի կայքում հրապարակվել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանող փաստաթղթի նախագիծ, որի ընդունման դեպքում Վաշինգտոնը պատժիչ մեխանիզմներ կկիրառի ռուսական ֆինանսական ու էներգետիկ կազմակերպությունների նկատմամբ։

Հարվածի տակ կընկնեն «Սբերբանկը», «Գազպրոմբանկը», «Ռոսսելխոզբանկը», «Վնեշէկոնոմբանկը», ինչպես նաև «ՎՏԲ բանկը», որը գործում է նաև Հայաստանում։ Այս ֆինանսական կազմակերպություններին կարգելվի դոլարային գործարքներ իրականացնել ամերիկյան հաշիվների միջոցով։

Այս թեմայով