ԱՄՆ-ում չեն բացառում 2016թ. ղարաբաղյան հակամարտության սրման հնարավորությունը

61432DAD-043E-4613-B6AB-A6344CB8E834_w900_r1_sԱՄՆ հետախուզությունը չի բացառում 2016թ. ղարաբաղյան հակամարտության սրման հնարավորությունը։ Նման կարծիք է հնչել ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերի՝ նախօրեին ներկայացրած հաշվետվության մեջ։

Մասնավորապես նշվում է, որ «Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը 2015թ. բարձր է մնացել։ Բաքվի կողմից ռազմական ներուժի մեծացումը  Ադրբեջանում տնտեսական պայմանների անկման համադրությամբ մեծացնում է 2016թ. հակամարտության պոտենցիալ սրման հավանականությունը։ Բաքվում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրենց հավակնություններից հրաժարվելու ցանկության բացակայությունը եւ Հայաստանի կողմից իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից չհրաժարվելը կշարունակի բարդացնել խաղաղ կարգավորման գործընթացը»։

Դիտվել է 138 անգամ
 


Այս թեմայով