ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը կզբաղեցնի արտաքին գործերի փոխնախարարի պաշ­տոնը

«Հրապարակ» օրաթերթում կարդում ենք․

«Մենք գրել ենք, որ դիվանագի­տական կորպուսում առաջի­կայում խոշոր փոփոխություններ են սպասվում: Երեկ հետ կանչվեց Բելառուսում ՀՀ դեսպան, ԼՂ նախ­կին վարչապետ Օլեգ Եսայանը:

Սպասվելիք փոփոխությունների մեջ ամենակարևորը թերևս ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի փոփոխու­թյունն է. 2016 թ. հունվարին՝ Տիգրան Սարգսյանից հետո, այս պաշտոնում նշանակված Գրիգոր Հովհաննիսյանը կվերադառնա հայրենիք և կզբաղեցնի արտաքին գործերի փոխնախարարի պաշ­տոնը:

Նկատենք, որ սա իրականում պաշտոնի իջեցում է, քանի որ ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնն ամենացանկալին է համարվում դիպկորպուսում: Նրա փոխարեն, մեր տեղեկություններով, դեսպան կնշանակվի վարչապետի օգնական Վարուժան Ներսեսյանը, ով այս պաշտոնին է նշանակվել Սերժ Սարգսյանի կողմից և շարունակել է աշ­խատել նաև Փաշինյանի օրոք: Իսկ տարեսկզբին Սերժ Սարգսյանը նրան արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով