ԱՄՆ-ում երեխաներին ասեղներով լցված շոկոլադներ են նվիրել

4049376956_7621c7fb71ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Քենեթ-Սքուեր բնակավայրում երեխաներին Հելոուինի տոնի առթիվ ասեղներով լի շոկոլադե սալիկներ են նվիրել։ Այդ մասին ասված է տեղի ոստիկանության՝ Facebook-ում տեղադրված հաղորդագրությունում, գրում է korrespondent.net-ը:

Ոստիկանությունը կոչ է արել ծնողներին շտապ վերցնել և ստուգել քաղցրավենիքները, որոնք երեխաների մոտ մնացել են տոնից հետո: Իրավապահ մարմինների տվյալներով՝ անհայտ անձինք չորս դեռահասների նվիրել են փաթեթավորված շոկոլադներ։ Քաղցրավենիքները լցված են եղել ասեղների նման իրերով։

 


Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache