ԱՄՆ-ն և ԵՄ-ն չեղյալ հայտարարեցին Իրանի դեմ պատժամիջոցները

shamsara20130121153830180Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը հայտարարել են, թե հանում են Իրանի դեմ պատժամիջոցները, երբ ԱԷՄԳ-ն հաստատել է, որ Թեհրանը կատարել է ատոմային ծրագրի ապամոնտաժման մասին բոլոր պայմանները։

BBC-ի փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտնել է, որ խոսքը միայն այն պատժամիջոցների մասին է, որոնք ներդրվել էին իրանական ատոմային ծրագիրը խափանելու ԱՄՆ մտադրությամբ։

Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների չեղարկման որոշումն ուժի մեջ է մտնելու ԵՄ պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց անմիջապես հետո։ ԵՄ արտաքին գործերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մողերինին ընդգծել է, թե հանվելու են ոչ միայն ԵՄ, այլեւ անդամ պետությունների ներդրած պատժամիջոցները։

Դիտվել է 18 անգամ
 


Այս թեմայով