ԱՄՆ-ն պաշտոնապես տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Մարդու իրավունքների հարցերով խորհրդի կազմից դուրս գալու մասին

ԱՄՆ-ն ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի կազմից դուրս գալու մասին պաշտոնական դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և խորհրդի նախագահին, հայտնում է խորհրդի մամուլի ծառայությունը, փոխանցում է РИА Новости-ն:

Դիմումը փոխանցվել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչության միջոցով և հասցեագրված է միջազգային կառույցի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին: Ծանուցման կրկնօրինակներն ուղարկվել են նաև Գլխավոր վեհաժողովի նախագահ Միրոսլավ Լայչակին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի նախագահ Վոյիսլավ Շուցին և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնին: Փաստաթղթում ԱՄՆ-ն պաշտոնապես տեղեկացնում է խորհրդում իր անդամակցությունը ետ կանչելու որոշման մասին:

Բացի այդ, ԱՄՆ-ն հրաժարվել է նաև շարունակել իր մասնակցությունը Մարդու իրավունքների հարցով խորհրդի հունիսյան նստաշրջանին, որը մեկնարկել է հունիսի 18-ին և ավարտվելու է հուլիսի 6-ին:

Պաշտոնապես ԱՄՆ-ի անդամակցությունը խորհրդին պետք է ավարտվեր 2019-ի դեկտեմբերի 31-ին:

Այս թեմայով