ԱՄՆ-ն նոր սերնդի կործանիչ հրթիռ է փորձարկել

Ամերիկյան Lockheed Martin ընկերությունը ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հաջող փորձարկել են LRASM հականավային հեռահար հրթիռը (Long Range Anti-Ship Missile):

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Կալիֆոռնիայում անցկացված փորձարկումների ժամանակ ԱՄՆ օդուժին պատկանող B-1B ռմբակոծիչներից երկու LRASM տեսակի հրթիռ է արձակվել՝ «մի քանի ծովային թիրախ խոցելով»:

LRASM հրթիռի թռիչքի հեռավորությունը կկազմի ավելի քան 900 կմ, ինչը երեք անգամ ավելի մեծ է, քան գործող Harpoon հրթիռինը: Մեկ նոր հրթիռը կարող է ոչնչացնել հակառակորդի նավը: Այն նախատեսվում է կիրառել ռադիոէլեկտրոնային պայքարում:

2017-ի հուլիսին Պենտագոնը հայտարարել է ամերիկյան ռազմաօդային և ռազմածովային ուժերի ինքնաթիռների համար 23 LRASM հրթիռ ձեռք բերելու մասին: Հրթիռները սպառազինման կազմում կհայտնվեն 2018-ին:

 


Այս թեմայով