ԱՄՆ-ն ճանաչում է Արցախը

Մարտի 14-ին, Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է ԱՄՆ Կոնգրես: Ինչպես հաղորդում է Արցախի նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը՝ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել արտաքին հարցերով հանձնաժողովի մի խումբ անդամների հետ, քննարկել Արցախ-Միացյալ Նահանգներ հարաբերություններին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Այս այցը իրապես կարելի է համարել պատմական` Արցախի հանրապետության արտաքին քաղաքականության համար: ԱՄՆ-ն, Արցախը չճանաչելով, նյութական աջակցություն է ցուցաբերում երկրին, իսկ այժմ նաև հանրապետության ղեկավարին է ընդունել, այն էլ` երկրի գլխավոր օրենսդիր մարմնում։

Այս հանգամանքը իհարկե չի նշանակում, որ ԱՄՆ-ն ճանաչում է Արցախի անկախույունը, սակայն սա հստակ ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն ճանաչում է Արցախը, որպես առանձին սուբյեկտ, որի հետ պետք է զարգացնել հարաբերություններ: Սա նաև նշանակում է, որ Ադրբեջանին չի հաջողվել իզոլացնել Արցախի արտաքին հարաբերությունները և Արցախը կարող է հարաբերություններ պահպանել այլ երկրների հետ առանց Հայաստանի միջնորդության:

 


Այս թեմայով