ԱՄՆ-ն հետաձգել է Green Card-ի գրանցման հայտերի ընդունումը

ԱՄՆ-ն հետաձգել է Diversity Visa Lottery 2019-ի հայտերի ընդունումը տեխնիկական խնդիրների պատճառով, որոնք ի հայտ են եկել ծրագրի մեկնարկից անմիջապես հետո:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, Էկվադորում ԱՄՆ դեսպանության կայքում հաղորդվում է, որ տեխնիկական խափանման պատճառով DV-2019 գրանցումային շրջանը նորից է սկսվում, և 2017-ի հոկտեմբերի 3-ից լրացված բոլոր հայտերը ևս մեկ անգամ պետք է լրացվեն:

DV-2019-ի համար նոր գրանցումային շրջանը բացվում է հոկտեմբերի 18-ին և կավարտվի նոյեմբերի 22-ին:

Վիճակահանությանը մասնակցելու համար առցանց գրանցումները մեկնարկել էին հոկտեմբերի 3-ին, սակայն մի քանի օր անց գործընթացը կասեցվել էր:

 

 


Այս թեմայով