Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » ԱՄՆ-ն հաստատակամ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու հարցում. պետքարտուղարություն

ԱՄՆ-ն հաստատակամ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու հարցում. պետքարտուղարություն

amnԱՄՆ-ը «հաստատակամորեն է տրամադրված» է Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու հարցում: Այս մասին դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի միջև կայացած բանակցությունները, Քիրբին պատասխանել է, որ այդ հանդիպումը երկու երկրների ղեկավարներին հնարավորություն է տվել դեմ առ դեմ հանդիպել ու բացատրել դիրքորոշումները:

«Նախագահները փաստեցին, որ իրավիճակը վատթարացել է, ինչպես նաև իրենց մտահոգությունը հայտնեցին ծանր զինտեխնիկայի կիրառման հեռևանքով խաղաղ բնակչության շրջանում կորուստների առնչությամբ: Նրանց խնդրանքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն աշխատել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ: Եվ որպես համանախագահող երկիր՝ ԱՄՆ-ն շարունակում է հաստատակամ մնալ ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում»,-ընդգծել է Քիրբին՝ հավելելով, որ ԱՄՆ-ը կարեւորում է նաեւ ժողովրդական դիվանագիտությունը:

Անդրադառնալով շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառման, մասնավորապես, հատուկ սարքեր տեղադրելու առաջարկին, Քիրբին նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը օրեր առաջ հայտարարությամբ ողջունել է այդ առաջարկը:

Դիտվել է 26 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy