ԱՄՆ-ն խնդրանքով դիմել է Պուտինին

0,,18446655_303,00ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն խնդրանքով դիմել է ՌԴ նախագահին, որպեսզի նա ընդունի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին` նրա Մոսկվա այցի ընթացքում:
«Իսկապես, մեր ամերիկյան գործընկերները խնդրանքով դիմել են , որպեսզի նախագահ Պուտինն ընդունի Քերրիին: Այժմ դա քննարկվում է, ժամկետների մասին մենք կտեղեկացնենք»,- ասել է Պեսկովը:

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Քերրին կայցելի Մոսկվա մարտի 23-24-ին: Նա այնտեղ հանդիպումներ կունենա ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Դիտվել է 247 անգամ
 


Այս թեմայով