ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

Միացյալ Նահանգները միջնորդի դերում անում է հնարավոր ամեն բան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:

«Կարևոր է դասեր քաղել անցյալից, սակայն շատ ավելի առաջնահերթ է կառուցել ավելի լավ ապագա: Որպես հակամարտության կարգավորման հարցում միջնորդ երկիր՝ ԱՄՆ-ն անում է հնարավոր ամեն բան խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու, հակամարտող կողմերի հանդիպումներ կազմակերպելու նպատակով», – նշել է ամերիկացի դիվանագետը:

 


Այս թեմայով