ԱՄՆ կոնգրեսի Սենատը արտոնել է ԱՄՆ պետական պարտքի լիմիտի բարձրացումը

193989ԱՄՆ Կոնգրեսի պալատից հետո սենատը չորեքշաբթի արտոնել է երկրի պետական պարտքի լիմիտի բարձրացումը մինչեւ 2015-ի մարտ ու օրինագիծն ուղարկել է, որպեսզի նախագահ Օբաման ստորագրի այն:

«Կողմ» է քվեարկել 55, «դեմ»՝ 43 սենատոր, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Bloomberg-ը:

Հաղորդվում է նաեւ, որ նախագահ Օբաման հայտարարել է, որ ուրախ է սենատորների որոշման համար, ընդգծելով, որ ԱՄՆ հանդեպ վստահությունը շատ կարեւոր բան է, որպեսզի այն օգտագործել որպես միջոց՝ քաղաքական առեւտրի ու շանտաժի համար:

Հիշեցնենք, որ կոնգրեսի ներկայացուցիչների պալատն արտոնել է օրինագիծը՝ փետրվարի 12-ի պետական պարտքի լիմիտը բարձրացնելու վերաբերյալ: «Կողմ» քվեարկել է 221 պատգամավոր, «դեմ»՝ 201 պատգամավոր:

Այսպիսով՝ եթե նախկինում ԱՄՆ պետական պարտքն առավելագույնս կազմում էր 16,7 տրլն դոլար, ապա այժմն այն գնահատվում է մոտ 17,2 տրլն: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Դիտվել է 33 անգամ
 


Այս թեմայով