ԱՄՆ կոնգրեսականը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ

imagesԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը խորն անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամվ, որը հանգեցրել է հակամարտության սրմանը:

Տարածած հայտարարության մեջ կոնգրեսականը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից զգալի ուժով նախահարձակ լինելը, որը հանգեցրել է 18 զինվորականների և մեկ քաղաքացիական անձի’ 12-ամյա երեխայի մահվան: «Այդ հարձակումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի’ Վաշինգտոնում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերրի հետ հանդիպումներից անմիջապես ժամեր հետո է տեղի ունեցել, ինչը ցույց է տալիս, որ ԱՄՆ քաղաքականությունն ու Մինսկի խմբի ձևաչափը չեն գործում»,-ասված է Ադամ Շիֆի հայտարարությունում :

Կոնգրեսականը շեշտել է, որ քանի դեռ Ադրբեջանը հակամարտության սրման ու բռնությունների կիրառման դեպքում չի առերեսվում ուժեղ հակազդեցության և շփման գծում մոնիտոնինգի անցկացումն ինքնանպատակ մերժում է, քիչ հնարավորություն կա հասնելու հակամարտության կարգավորմանը և խուսափելու հետագա արյունահեղություններից: «Այս քաղաքականության իրական զոհը Արցախի ժողովուրդն է, որը պարզապես ցանկանում է ապրել առանց դիպուկահարների կրակահերթերի և ցանկանում է իրացնել իր ազատ ինքնորոշման իրավունքը»,-գրել է Ադամ Շիֆը:

 


Այս թեմայով