ԱՄՆ-ի 85 կոնգրեսական Ղարաբաղում խաղաղություն է պահանջում

2310578131446009470Միացյալ Նահանգները շարունակում է Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը: ԱՄՆ-ի 85 կոնգրեսականներ նամակ են հղել պետքարտուղարությանը, որտեղ կոչ են անում հրադադարի պահպանմանն ուղղված մի շարք քայլեր իրականացնել:

Նամակի համահեղինակ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը «Ամերիկայի Ձայն»-ին պատմել էր, որ Կոնգրեսում շրջանառության մեջ դրված նամակի նպատակն է փրկել մարդկանց կյանքեր եւ հաստատել արդար ու երկարաժամկետ խաղաղություն հակամարտության շրջանում:

Նամակին միացած Ամերիկայի 85 օրենսդիրները պահանջում են դիպուկահարները հետ քաշել շփման գծերից եւ կոչ անում ուղղություն որսացող սարքեր տեղադրել, որոնք ցույց կտային, թե որ կողմից է արձակվում կրակը: Կոնգրեսականները նաեւ զինադադարի խախտումներն ավելի լավ արձանագրելու եւ հետաքննելու նպատակով կոչ են անում ավելացնել ԵԱՀԿ-ի դիտորդների թիվը եւ նրանց հետաքննություն անցկացնելու ավելի լայն լիազորություններ տալ:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանի կարծիքով, հայկական կողմի եւ միջնորդների միջեւ ընդհանուր համաձայնություն կա նամակի բովանդակության շուրջ.

«Միակ կողմը այս հարցում, որ դեմ է այս հստակ քայլերին, Ադրբեջանի կառավարությունն է»:

Ավելի վաղ, արձագանքելով կոնգրեսականների պահանջին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հակազդել էր, որ միջադեպերի գլխավոր պատճառը սահմանագծում հայկական զորքերի ներկայությունն է.

«Հետաքննող մեխանիզմների հաստատումը կախված է հայկական զորքերի դուրսբերման հետ։ Հակառակ դեպքում, նման մեխանիզմները պարզապես կամրագրեն ստատուս քվոն»։

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

 


Այս թեմայով