ԱՄՆ-ից կես միլիոն դոլարի ապրանք են գողացել, որը բերել են Հայաստան

11B360FB-EA0B-4CFC-B310-858207968E6D_w640_r1_sԿազմակերպված հանցագործությունը միշտ էլ խնդիր է եղել, սակայն «Horizon Nut Company» ընկուզեղենի ընկերությունից Սքոթ Վուդարդի խոսքերով, իրենք առաջին անգամ են հայտնվել նման խոշոր խնդրի առջև:

Սքոթ Վուդարդը ասում է,- «Նրանք ունեին անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ու չէինք էլ կարող պատկերացնել, որ ինչ որ բան այնպես չէր»:

Անցած ամիս «Horizon Nut Company» ընկուզեղենի ընկերությունից գողացվել է 18 տոննա պիստակ: Բեռնատար մեքենայի վարորդը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել ընկերության պահեստի աշխատակցին, այնուհետև հեռացել՝մեքենան լի պիստակով:

Արևմտյան տնտեսական իրացման ընկերակցության նախագահ Ռոջեր Իսոմը հեռախոսային հարցազրույցում պատմում է, թե ինչպես է գողությունը իրականացվել:

Ռոջեր Իսոմը ասում է,- «Նրանք համացանցի միջոցով կոտրել են Տրանսպորտի նախարարության կայքի տվյալների պահեստը և վերցրել իրենց անհրաժեշտ տեղեկությունը: Դրա շնորհիվ կարողացել են շեղել պահեստի աշխատողներին և գողանալ ընկուզեղենը»:

Սա Կալիֆորնիայում իրականացված նմանատիպ առաջին գողությունը չէ: 2013 թվականին Բաթթ Համայնքի ոստիկանապետը տեղական մամուլին տեղեկացրել էր, որ կազմակերպված մի հանցախումբ գողացել էր 200.000 դոլար արժողությամբ ընկույզ: Պետական մարմինները այնուհետև հայտնել էին, թե իրենց ունեցած տվյալները հուշում են, որ գողացված ապրանքը փոխադրվել է Արևելյան Եվրոպա… ենթադրաբար Հայաստան և Ռուսաստան:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

 


Այս թեմայով