ԱՄՆ-ը ջանք չեն խնայում Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու համար

C9750841-2EDB-482F-BCEC-920FF141520E_w640_r1_s«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեկ շաբաթ է, Սերժ Սարգսյանը վոյաժների մեջ է՝ Մոսկվա, Հունաստան, Կիպրոս, երեկ արդեն Բրյուսելում էր, որտեղ մասնակցում էր ԵԺԿ գագաթնաժողովին, իսկ մոտ օրերս կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու միջուկային անվտանգության գագաթնաժողովին։

Դիվանագիտական շրջանակները հայտնում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, առավելապես ԱՄՆ-ը, ջանք չեն խնայում գագաթնաժողովի ընթացքում Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու համար։ Ադրբեջանական կողմը արդեն պաշտոնապես հայտնել է, որ Ալիեւը մասնակցելու է ԱՄՆ-ում սպասվող գագաթնաժողովին։

Ի դեպ, ԱՄՆ-ում է լինելու նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Թերեւս պատահական չէր, որ սպասվող այցին նախորդեց Սարգսյանի այցը Մոսկվա։ ԱՄՆ այցին ընդառաջ Ալիեւը երեկ ազատ է արձակել տասնյակ քաղբանտարկյալների, որոնց առկայությունն իրենց հերթին ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների սրման պատճառ էին դարձել:

Սահմանին հայկական կողմի երեկվա զոհն էլ խոսում է այն մասին, որ իրավիճակն առաջիկա օրերին ավելի է սրվելու։ Հիշեցնենք, Սարգսյան-Ալիեւ վերջին հանդիպումը մեծ դժվարությամբ կազմակերպվեց 2015-ի դեկտեմբերին, Բեռնում։ ԼՂ շուրջ բանակցություններն այս փուլում փակուղային են։ Թուրքական կողմը շարունակում է ջանքերը ԱԽ ձեւաչափը փոխելու ուղղությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 72 անգամ
 


Այս թեմայով