ԱՄՆ-ը համաշխարհային կոալիցիա է ձևավորում Իրանի դեմ

Երեքշաբթիից մերձավորարևելյան մի շարք երկրներ սկսած այցելությունները մասն են կազմում գլոբալ հակաիրանական կոալիցիա ստեղծելու՝ Միացյալ Նահանգների ջանքերի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Մեր ներկայիս շրջագայության տարրերից մեկն էլ կոալիցիա ստեղծելու ջանքերի շարունակությունն է, որի մեջ կմտնեն Պարսից Ծոցի երկրները, Իսրայելը, ամողջ աշխարհի եվրոպական և  ասիական երկրները, այն երկրները, որոնք հասկանում են՝ պետությունը, որը հանդիսանում է ահաբեկչության աշխարհի խոշորագույն ​​հովանավորը, պետք է դադարեցնի իր գործունեությունը», — ասել է Պոմպեոն CNBC-ին տված հարցազրույցում` նախքան Հորդանան, Եգիպտոս, Բահրեյն, Միացյալ Արաբական Էմիրություններ, Կատար, Սաուդյան Արաբիա, Օման և Քուվեյթ մեկնելը:
Ի պատասխան այն  հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն Իրանի հանդեպ ավելի խիստ մոտեցում կպահանջի Եվրոպայից, պետքարտուղարն ասել է. «Անկասկած: Ես կցանկանայի տեսնել, որ աշխարհը շարունակում է աջակցել Միացյալ Նահանգների և Պարսից ծոցի երկրների, Իսրայելի ջանքերին. Սա կարեւոր ձեռնարկ է, քանի որ իրանական ռեժիմի հեղափոխական բնույթը սպառնալիք է ամբողջ աշխարհի համար։

 

Այս թեմայով