ԱՄՆ դեսպանը Ղարաբաղի խնդրի մասին խոսել է վերջնագրով

ռիչարդԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում վերջին 25 տարիներին արդյունքի բացակայության մեղքը, ըստ ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներինը չէ։ Այսօր լրագրողների հետ զրույցում դեսպանը նշեց, որ խնդրի միակ լուծումը խաղաղ բանակցային ճանապարհն է, որը կապահովի բոլորի անվտանգությունը, բայց դա պահանջում է քաղաքական կամք երկու կողմերից։

«Միջնորդները աշխատում են որպեսզի ապահովեն այն հարթակը, որը քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավորություն կտա առաջ շարժվել։ Իմ երկրի կառավարությունը, և բոլոր մասնակիցները իրավամբ մտահոգված են բռնությունների ավելացմամբ։ Լարվածության ու բռնությունների ներկայիս մակարդակը անընդունելի է ու չի կարող շարունակվել»,-ասաց նա։

Նա իր խոսքի վերջում ևս մեկ անգամ ընդգծեց, որ պետք է ձևավորի քաղաքական կամք կողմերի մոտ, որպեսզի խնդիրը լուծում ստանա։

Դիտվել է 87 անգամ
 


Այս թեմայով