Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Ամերիկյան միջնորդը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Ամերիկյան միջնորդը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

amnԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մարտի 23-ին հանդիպել է Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ, ովքեր մասնակցում են Հաագայում Միջուկային անվտանգության գագաթաժողովին, գրում է Ռեգնում գործակալությունը:

«Այսօր անց եմ կացրել դրական հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Միասին աշխատելով` կարելի է հասնել կայուն խաղաղության», – գրել է Ուորլիքը իր թվիթերյան էջում:

Դիտվել է 22 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy