Ամերիկյան ականակիրը բախվել է իրենից 3 անգամ մեծ ճապոնական բեռնանավի

Ճապոնիայի արևելյան ափից մոտ 75 կմ հեռավորության վրա ամերիկյան USS Fitzgerald ականակիրը բախվել է իրենից ավելի քան 3 անգամ մեծ ACX Crystal ճապոնական բեռնանավին, ինչի հետևանքով անհետ կորել է ականակրի անձնակազմից 7 հոգի՝ այդ թվում նաև նավապետը:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, այժմ դեպքի վայրում աշխատում են ամերիկացի և ճապոնացի փրկարարները: Աղբյուրը ենթադրում է, որ անհետ կորածներին դժվար թե հաջողվի ողջ հայտնաբերել: Հաղորդվում է նաև 3 հոսպիտալացված նավաստու մասին:

Ինչ վերաբերում է ամերիկյան ականակրին, ապա այն զգալի վնասվել է բախումից ու մասամբ ջրով լցվել: Այնուհանդերձ՝ ծովային փոխադրամիջոցը շարունակում է առաջ շարժվել: Թեև բախման պատճառները դեռևս չեն հաղորդվել, սակայն նշվում է, որ բախումից կարճ ժամանակ առաջ ճապոնական բեռնանավը կտրուկ շրջադարձ է կատարել: Նշվում է, որ ACX Crystal-ի վրա կա 29.000 տոննա կշռող ապրանք:

 


Այս թեմայով