Ամերիկացի հայտնի բռնցքամարտիկը դիմում է ներկայացրել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար

1197416145Ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն, բազմաթիվ տիտղոսների կրող Ռոի Ջոնս կրտսերը դիմում է ներկայացրել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Ջոնսը դիմումը ներկայացրել է հինգշաբթի օրը, Յալտայում՝ ռուս և այլազգի լրագրողների ներկայությամբ։ Միևնույն ժամանակ նա մտադիր է պահպանել նաև ԱՄՆ քաղաքացիությունը։
— Ինձ շատ է դուր գալիս այն սերն ու հետաքրքրությունը, որն ունեն Ռուսները իմ անձի նկատմամբ։ Ինձ համար այստեղ շատ հարմարավետ է։ Ես ինձ պահանջված եմ զգում Ռուսաստանում։ Դա չի կարող չստեղծել փոխադարձ սեր դեպի ռուսները։ Այդ պատճառով էլ ես ցանկանում եմ դառնալ ռուսական հասարակության մի մաս։ Ռուսական անձնագիրը կօգնի զարգացնել սպորտը Ռուսաստանում։ Ես պատրաստվում եմ ամերիկացիներին ցույց տալ, թե ինչպես են ապրում ռուսները և հակառակը,- լրագրողներին ասել է Ջոնսը

Դիտվել է 40 անգամ
 


Այս թեմայով