Ամերիկահայերը 16 հազար դոլար են հանգանակել «Միայնակ Գայլի» ընտանիքի համար

6D9660B9-BD87-4D01-8E08-8319B4332D19_w987_r1_sՄենք արդեն տեղեկացրել էինք, որ «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի ընտանիքը ծայրահեղ վատ սոցիալական պայմաններում է ապրում: Այս օրերին բազմաթիվ կոչեր հնչեցին օգնել «Սասնա Ծռեր» խմբի բոլոր այն անդամների ընտանիքներին, որոնք ունեն օգնության կարիք:

Եվ ահա, կարճ ժամանակ անց, արդեն իսկ, կան  առաջին արձագանքները: ԱՄՆ հայկական համայնքը, արդեն իսկ, Արայիկ Խանդոյանի ընտանիքին օգնելու համար հանգանակել է 16 հազար ԱՄՆ դոլար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը.«Մեր ամերիկահայ ընկերները Միայնակ Գայլենց ընտանիքի համար օնլային դրամահավաք էին կազմակերպել, մի գիշերվա ընթացքում արդեն մոտ 16.000$ փող են հավաքել»,-գրել է Վիլեն Գաբրիելյանը:

Դիտվել է 8,031 անգամ
 


Այս թեմայով