Ամեն մեկը գնում է իր ճանապարհով

Արամ«Վերջերս ընկերներիցս մեկն ինձ ասաց՝ «իսկ դու պատահակա՞ն ես համարում, որ իմ ու քո նման մարդիկ այս պետությանը պետք չեն»։ Ես չհամաձայնեցի՝ ասելով, որ բոլորս Էլ պետք ենք՝ հացթուխն՝ իր տեղում, բժիշկը, ուսուցիչը, լրագրողն՝ իր։ Եվ ամենևին Էլ պարտադիր չէ, որ ինչ-որ ուսադիրներ կրենք։ Հատկապես հիմա, երբ սպասվում է հակառակորդի նոր, ավելի լայնամասշտաբ հարձակում, անձամբ ես կարծում եմ, որ իմ գործով օգուտ եմ բերում պետությանը։ Բայց եթե պետք լինի, պատրաստ եմ անել ցանկացած բան՝ մինչև որ պատերազմի տեսանելի (չափից դուրս տեսանելի) վտանգն անցնի։ Գիտեմ, որ շատերը (հատկապես վիրտուալ տարածքում և հատկապես Հայաստանում չապրողները) ինձ հետ համաձայն չեն՝ նրանք կտան իշխանավորների և հարուստների անուններ, որոնք իրենց (նաև ինձ) դուր չեն գալիս և կասեն՝ «սրանց պետության հետ ես ոչ մի գործ չեմ ուզում ունենալ»։ Հասկանում եմ և չեմ պատրաստվում, վիճել՝ պարզապես ամեն մեկը գնում է իր ճանապարհով»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով