Ամեն բան անում են, որպեսզի Փաշինյանը հենց իրենց ընտրի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո, ԵԼՔ դաշինքի ավագանու խմբակցությունում մեծ խառնաշփոթ է սկսվել: Երևանի ավագանու ելքական անդամները իրենց ձեռքի տակ եղած հնարավոր բոլոր միջոցները օգտագործում են, որպեսզի հենց իրենք հանրային գիտակցության մեջ ընկալվեն, որպես դաշինքի քաղաքապետի թեկնածու:

Նույնիսկ դաշինքի մի քանի անդամներ իրենց ծանոթ բարեկաների միջոցով տարբեր լրատվականներում իրենց մասին հիշեցնող հոդվածներ են գրել տալիս: Նրանք հույս ունեն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց իրենց թեկնածության վրա կանգ կառնի:

Այս թեմայով