Home » ՄԱՄՈՒԼ » Ամեն ամիս մոտ 1000 մարդ աշխատանքից հեռացվում է

Ամեն ամիս մոտ 1000 մարդ աշխատանքից հեռացվում է

743971«ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններին մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ իրենց դիտարկումների տակ գտնվող խոշոր ձեռնարկություններում խորանում են մարդկանց աշխատանքից ազատելու միտումները։

Ըստ նրանց հայտնած տեղեկությունների վերջին շրջանում յուրաքանչյուր ամիս այդ խոշոր ձեռնարկություններում աշխատանքից ազատվում է մոտ հազար աշխատող։ Պատճառը տնտեսական ծանր իրավիճակն է, որը ստիպում է ընկերություններին կրճատել ծախսերը։ Աշխատողների թվի փոփոխության մասին անցած տարվա վերջին եռամսյակի պաշտոնական տվյալները դեռ չեն հրապարակվել, սակայն ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած խոշոր հարկատուների մոնիտորինզներից պարզ է դառնում, որ խոշոր հարկ վճարողների տեսչությունում գրանցված ավելի քան 520 ձեռնարկություններում աշխատողների թվաքանակը մեկ տարվա ընթացքում նվազել է մոտ 3 հազար 600-ով»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ <Հայկական Ժամանակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 126 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy