Ամենացավալին այն է, որ տասը սպանությունների համար մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել.Ջհանգիրյան

Gagik-JhangiryanԱմենացավալին այն է, որ տասը սպանությունների համար մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով 2008 թվականի «Մարտի 1-ի» դեպքերին, ասաց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանը:
Նա նշեց, որ այդ օրը առնվազն տասը զոհ ենք ունեցել, մի քանի հարյուր վիրավորներ, մոտ 90 դատապարտվածներ այդ գործերում, որոնց ճնշող մեծամասնությունը բողոքի ակցիայի մասնակիցներ են եղել:
Բանախոսի գնահատմամբ՝ պատասխանատվության ենթարկվողներ չեն եղել, որովհետև չեն ուսումնասիրվել այդ իրադարձությունների մասնակից պետական կառույցների, հանցավոր խմբերի դերակատարությունը: «Մենք մինչ հիմա չունենք իրավական գնահատական, թե իշխանությունը ինչպես է գնահատում Զինված ուժերի մասնակցությունը «Մարտի 1-ի» իրադարձություններին, մենք չունենք ուսումնասիրություն, թե ապօրինի զինված խմբավորումները ինչպիսի մասնակցություն են ունեցել: Ես չեմ տեսնում կամք, ցանկություն, այս հանցագործությունները բացահայտելու առումով»,- ասաց նա:

Դիտվել է 154 անգամ
 


Այս թեմայով