Ամենացածր աշխատավարձ ստացող եվրոպական երկրների ցանկը. Հայաստանը 4-րդն է

Ուկրաինացի փորձագետները կազմել են Եվրոպայում ամենացածր միջին աշխատավարձ ունեցող պետությունների ցանկը, որը գլխավորել է իրենց իսկ երկիրը՝ Ուկրաինան: Համապատասխան տվյալները հրապարակվել են Texty.org.ua վերլուծական կենտրոնի պաշտոնական կայքում:

Աղբյուրը մանրամանում է, որ վարկանշային աղյուսակը կազմելիս փորձագետները հիմնվել են երկրներում միջին ամսական մաքուր աշխատավարձի ցուցանիշների վրա: Արդյունքում պարզվել է, որ Ուկրաինայում այդ ցուցանիշն ամենացածրն է՝ 190 եվրո: Երկրորդ և 3-րդ հորիզոնականներում են հայտնվել Մոլդովան (216 եվրո) ու Ադրբեջանը (232 եվրո):

Չորրորդ տեղում է Հայաստանը (251 եվրո), որին հաջորդում են Վրաստանը (293 եվրո), Բելառուսը (320 եվրո), Ղազախստանը (346 եվրո), Ալբանիան (347 եվրո), Մակեդոնիան (379 եվրո) ու Սերբիան (396 եվրո):

Մինչդեռ միջին աշխատավարձի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Շվեյցարիայում՝ 4.421 եվրո: Այնուհետև գալիս են Իսլանդիան ու Նորվեգիան՝ 3.440 և 3.405 եվրո ցուցանիշներով:

Ընդհանուր առմամբ, ցանկում ներառվել է 24 պետություն

 


Այս թեմայով