Ամենաշահագրգիռ կողմն ենք, որ օր առաջ բացահայտվի, թե այդ սպանություններն ինչպես տեղի ունեցան

Այսօր դուրս, Հիմնադիր խորհրդարանի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը , դուրս գալով Վերաքննիչ դատարանի շենքից՝ հայտարարեց` հետո էլ ասում են հրաշքներ չեն լինում,

«Ինչպես նկատում ենք այս օրերին, ամեն օր կամ օրը մեջ քաղբանտարկյալներն ազատության մեջ են հայտնվում։ Ոչինչ, ուշ լինի, նուշ լինի։ Բոլորս էլ հավատացել ենք, որ բոլորը՝ «Սասնա ծռերը» և մնացյալ քաղբանտարկյալներն ազատության մեջ են լինելու», -հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը։

Նա նաև նշեց. «Այժմ գտնվում ենք մի հանգրվանում, որտեղ մեր սիրելիները, այսինքն՝ քաղբանտարկյալները, պետք է հայտնվեն ազատության մեջ։ Մենք այս օրերին պետք է գործենք ու խոսենք հնարավորինս զգույշ։ Մենք մեր գործին չենք վնասելու։ Ընդամենը հաշված օրեր, և անխտիր բոլորը կլինեն ազատության մեջ»։

Սեֆիլյանը ցավակցություն հայտնեց 2016 թվականի հուլիսին ՊՊԾ-ում սպանվածների հարազատներին։

«Մինչ օրս, ո՛չ ես, ո՛չ «Սասնա ծռերը» հնարավորություն չենք ունեցել մեր խոսքն ուղղել զոհվածների հարազատներին։ Բոլորը պետք է հասկանան, որ այդ ցավը բոլորիս ցավն է։ Ոչ մի կասկած չունեմ, որ ոչ ոք «Սասնա ծռերին» չի համարում հանցագործ, առավել ևս՝ ոճրագործ։ Համոզված եմ՝ ոչ ոք չունի այն եզրակացությունը, որ տղաները գնացել էին այդ քայլին մարդասպանության նպատակով», -հայտարարեց Սեֆիլյանը։

Նա նշեց, թե իրենք ամենաշահագրգիռ կողմն են, որ օր առաջ բացահայտվի, թե այդ սպանություններն ինչպես տեղի ունեցան։

Այս թեմայով