Ամբողջ աշխարհում Facebook-ի աշխատանքը խափանվել է

Ամբողջ աշխարհում Facebook սոցիալական ցանցի աշխատանքն ամբողջությամբ խափանվել է: Ինչպես հաղորդում է  The Independent-ը, օգտատերերը չեն կարողանում մուտք գործել իրենց էջերը: Երբ փորձում են բացել հաշիվը, սև էջ է հայտնվում: Օգտատերերի մի մասը էլ նշել է, որ չի կարողանում որոշ գործողություններ կատարել սոցցանցցում:

Մի մասի մոտ էլ կայքն ամբողջությամբ նորմալ է աշխատում, սակայն երբ փորձում են որևէ գրառում կատարել, կայքը խափանվում է: Հազարավոր մարդիկ բողոք են ներկայացրել ստեղծված իրավիճակի պատճառով: Ըստ միջազգային ԶԼՄ-ների, նման խոշոր կայքի խափանումը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել, անգամ եթե դա տևի րոպեներ:

 


Այս թեմայով