Ամանորյա նվերներ՝ երևանաբնակ շուրջ 40 հազար երեխաների համար

 

Ամանորին ընդառաջ, ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում անցկացվում են Ամանորի և Սուրբ ծննդյան տոնական միջոցառումներ: Հազարավոր երևանաբնակ երեխաներ այս օրերին մասնակցում են բազմաթիվ անակնկալներով հագեցած հեքիաթային բեմադրությունների: Միջոցառման ավարտին բոլոր երեխաները Ձմեռ պապի կողմից ստանում են քաղցրավենիքի նվեր-փաթեթներ, իսկ նրանց հղված շնորհավորանքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլորին մաղթել է անհոգ մանկություն և ժպիտներով լի օրեր:

Մի շարք մանկապարտեզներում տոնական հանդեսներին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:

Նշենք, որ այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից ամանորյա նվեր-փաթեթներ կստանան ընդհանուր առմամբ մայրաքաղաքի շուրջ 40 հազար երեխաներ, իսկ այլ ծրագրերով՝ ևս հարյուրավոր երեխաներ կարժանանան տարբեր անակնկալների:

 

Այս թեմայով