Աճեմօղլուն Հայաստանից պահանջել է 300 հազար դոլար

«Հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն կարծես թե համաձայնել է աջակցել Հայաստանին՝ տնտե­սությունը վերականգնելու և զարգացնելու հարցում: Մեզ հասած տեղեկություններով, սակայն, այդ աջակցությունը հենց այնպես, հայրենասիրու­թյունից դրդված չի լինելու: Աճեմօղլուն իր ծառայությունները, աշխատանքը գնահատել է 300 հազար ԱՄՆ դոլար:

Նույն տե­ղեկությունների համաձայն՝ ներկայումս կառավարությու­նում քննարկումներ են ընթա­նում այս առաջարկի շուրջ, սա­կայն միանշանակ է, որ այդ գու­մարը Աճեմօղլուին չի վճարվելու բյուջեից: Եվ եթե որոշում կա­յացվի ընդունել նրա պայմանը, ապա վճարումը կատարվելու է մասնավոր սեկտորից: Նույնիսկ արդեն թեկնածուներ կան, մասնավորապես՝ ռուսաստանաբնակ մեծահարուստ, գործարար-բարերար Ռուբեն Վարդա­նյանը:

Նշենք, որ Աճեմօղլուին դեռևս մայիսին Հայաստան էր հրավիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և հրավերն ըն­դունվել էր»,-գրում է թերթը:

Այս թեմայով