Աղքատ մարզի միլիոնատեր մարզպետը. 500 միլիոն գումար և երեք թանկարժեք մեքենա

mercedes-benz-g55-amg-kompressor.2000x1333.May-01-2012_12.04.57.167546Օրերս թալանել էին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի տունը: Հափշտակել են զարդեր, բջջային հեռախոսներ, կանխիկ գումար:Մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ, այն մասին, որ մարզպետի տնից մեծ գումար են գողացել: Իսկ որտեղից սահմանամերձ և աղքատ մարզի ղեկավարին մեծ գումար: Հովիկ Աբովյանը իր կյանքի ողձ ընթացքում աշխատել է պետական ապարատում, միայն երիտասարդ տարիներին է կարճ ժամանակ աշխատել բանվոր, սակայն այդ աշխատանքով դժվար թե նա մեծ կարողություն դիզեր:

Politik.am Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարգրերից փորձեց պարզել, թե Տավուշի մարզպետն ու իր ընտանիքը ինչ կարողությունների տեր են:

Այսպես մարզպետ Հովիկ Աբովյանը ըստ հայտարարագրի ունի  TOYOTA LAND CRUISER 100 4.5 , որը գնել է 7,5 մլն դրամով, 31 300 000 դրամ և 110 հազար դոլար(կամ 55 000 000  դրամ):

Մարզպետի որդին՝ Աշոտ Աբովյանը հարկային տարվա ընթացքում գնել է MERCEDES-BENZ G55 AMG մեքենա, որն արժեցել է 20 000 000 դրամ և ավելի քան 1 300 000 գումար, որ նա ստացել է, որպես աշխատավարձ:

Մարզպետի դուստրը՝ Անուշ Աբովյանը հարկային տարվա ընթացքում գնել է TOYOTA RAV 4 2.0 GAS, որն արժեցել է 15 000 000 դրամ, այլ եկամուտներ մարզպետի դուստրը չի հայտարարգրել:

Իսկ ահա մարզպետի կինը՝ Աննա Ազատյանը իսկական միլիոնատեր է: Նա հայտարագրում  նշել է, որ ունի 135 000 000  դրամ և 400 000 դոլար(կամ մոտ 200 000 000 դրամ ) գումար, իսկ թե որտեղից այս գումարները նշված չէ: Մարզպետի կինը որևէ տեղ չի աշխատում և չունի եկամտի աղբյուր:

 


Այս թեմայով