Home » ՄԱՄՈՒԼ » Աղվան Հովսեփյանին պաշտոնանկ կանեն

Աղվան Հովսեփյանին պաշտոնանկ կանեն

կոստանյան-աղվան«Մեր տեղեկություններով, իշխանությունների կողմից իրականացվելիք գլոբալ փոփոխությանների շրջանակներում քաղաքական կուլիսներում քննարկվում է նաև ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտոնանկության հարցը։

Իհարկե, պաշտոնանկությունների այդ գործընթացը առաջիկա օրերին չի լինի, ամենայն հավանականությամբ, այն տեղի կունենա հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո։ Իշխանություններն այդպիսով ցանկանում են պետական գրեթե բոլոր համակարգերում սերնդափոխություն անել։ Այդպիսով, Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդն Աղվան Հովսեփյանի տեղակալ Վահագն Հարությունյանն Է։ Վերջինս, հիշեցնենք, հանրությանը հայտնի դարձավ մարտի 1-ի գործով, նա այդ գործով քննչական խմբի ղեկավարն Էր»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ <Հայկական Ժամանակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 605 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy