Home » ՄԱՄՈՒԼ » Աղվան Հովսեփյանին անպաշտոն չթողնելու համար, քննչական մարմինը շուտ կձևավորվի

Աղվան Հովսեփյանին անպաշտոն չթողնելու համար, քննչական մարմինը շուտ կձևավորվի

arm138198777212Շրջանառվող լուրերի համաձայն՝ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ ստեղծված միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի ձևավորման գործընթացն արագացվում է, որպեսզի նախկին գլ­խավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հնարավորինս շուտ զբաղեցնի իր պաշտոնը:

«168 ժամ»-ի հետ զրույցում Աղվան Հովսեփյանը, դրական գնահատելով միասնական քննչական մարմնի ստեղծումը, նշել է.

«Ընդհանրապես բոլոր գործընթաց­ներն էլ արագացնելու անհրաժեշտություն կա: Նոր պետական մարմին պետք է կառուցվի, և դա, կարծում եմ, շատ արագ պետք է լինի, որովհետև լուրերը տարածված են, բոլորը գիտեն, և որքան շուտ լինի՝ այնքան լավ»: Հարցին՝ ինչպե՞ս է վերա­բերվում այն կանխատեսումներին, թե միասնական քննչական մարմինն արդյունավետ աշխատել չի կարող, Ա. Հովսեփյանը պատասխանել է. «Արդյունավետության մասին վաղը կխոսենք, մյուս օրը…»:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «168 ժամ»-ի այսօրվա համարում:

Դիտվել է 40 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy