Աղվան Հովսեփյանը պաշտոնանկ կարվի

աղվան«Քաղաքական և իրավապահ շրջանակներում համառ լուրեր են պտտվում, որ եկող շաբաթ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը պաշտոնանկ է արվելու։ Այդ որոշումը կայացված է եղել վաղուց, սակայն հաշվի առնելով այս կիրակի Ապարանի Սուրբ Խաչ հուշահամալիրում նախատեսված միջոցառումը, պաշտոնանկությունը հետաձգվել է։ Բանն այն է, որ Երևան-Ապարան ճանապարհի վրա գտնվող երկաթյա հայտնի խաշի վրա այս կիրակի կտեղադրվի հերթական 1716-րդ փոքր խաշը հաջորդաբար խորհրդանշելով քրիստոնեության ընդունման «տարիքը»: Այս խիստ կասկածելի հոգևոր արժեք ներկայացնող կոնստրուկցիան ստեղծվել է Հովսեփյանի մտահղացմամբ ե անմիջական մասնակցությամբ։ Ըստ մեր տեղեկությունների, քննարկվում Է Քննչական կոմիտեն Հատուկ քննչական ծառայությունը և Հարկային ծառայության քննչական մարմինը միավորելու և մեկ միասնական կառույց ձևավորելու հարցը։ Ըստ որոշ սպասումների, համակարգը սերնդափոխություն Է ապրելու. Աղվան Հովսեփյանի հետ թոշակի կգնա նաև ՀՔԾ գործող պետ Վահրամ Շահինյանը, և միասնական նոր կառույցի ղեկավարումը կհանձնվի երիտասարդ կադրի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 665 անգամ
 


Այս թեմայով