Աղջկան ում սիրում էի լեսբի էր, իսկ 7 տարվա ընկերս գեյ է…

արսենՍահմանադրական բարեփոխումների ֆոնին վերջին շրջանում կրկին ակտիվացել են միասեռ ամուսնությունների և միասեռականների մասին խոսակցությունները: Քաղաքացիական ակտիվիստ, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող երիտասարդ Արսեն Օհանյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել համասեռամոլներին: Ակտիվիստը իր գրառման համար մեջ նշում է.«Ժամանակին ես հոմոֆոբ էի, ասում էի «պետք ա դրանց վառել, խեղդել, սատկացնել, հային չի սազում…» և այլն: Հա, հա  ժամանակին կացին եմ էղել: Հետո հավանեցի մի աղջկա, սկսեցի գրել իրան, տենց մի որոշ ժամանակ շփվում էինք: Շատ լավ մարդ էր, ու շատ սիրուն: Հետո պարզվեց լեսբի ա: Ծանոթացրեց իրա ընկերուհու հետ, շատ համահունչ զույգ էին, մեկը մյուսին լրացնող: Կամաց-կամաց հասկացա, որ մարդու սեռական կողմնորոշումը մարդկային հատկանիշ չի, այսինքն լավ ու վատ մարդ լինելու չափանիշ չի: Հետո արդեն իրանց հետ ընկերացանք, ու հիմա լավ ընկերներ ենք: Հետո ծանոթացա իրանց շրջապատի հետ, իրանց գեյ ընկերների հետ ծանոթացա, շատերի հետ շփվում եմ, ոմանց ինձ հարազատ մարդ եմ համարում:

Հետաքրքրությունից դրդված սկսեցի ինտեռնետով ու նույնասեռական ընկերներից միջոցով տեղեկանալ էդ երևույթի մասին: Ահագին բան պարզեցի իմ համար: Օրինակ, որ բնության մեջ էդ երևույթը միշտ եղել ա ու կլինի, որ մարդկանց մեջ էլ ա դա միշտ էղել ու կլինի՝ ԱՆԿԱԽ ԱԶԳՈՒԹՅՈՒՆԻՑ, որ մեզ՝ հայերիս, մոտ էլ ա էղել, մի տեղ կարդացի, որ Տիգրամ Մեծը բիսեքսուալ ա էղել (չգիտեմ ինչքանով ա ճիշտ), որ նույնասեռական կամ ծնվում են կամ դառնում (եթե սխալվում եմ, ուղղեք), որ դա մարդու ընտրությունը չի, որ իրանք ոչ շատանում են, ոչ քչանում, իրանց քանակը միշտ նույնն ա՝ փոքր տատանումներով:
Ասածս ինչ ա. միչև մի բանի մասին կարծիք հայտնելը, միչև իրանց ատելը, միչև իրանց վառելու (խեղդելու) վտարելու կոչեր անելը, ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ ԷԴ ԵՐևՈՒՅԹԸ, ՏԵՂԵԿԱՑՎԵՔ, որտև տեղեկացված չլինել ու ատել էդ երևույթը, մեղմ ասած, ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ Ա:

Հ.Գ. բոլոր նրանք, ովքեր ասում են ՛՛բա որ մեր էրեխեն էլ տենց լինի՛՛, եթե մի քիչ տեղեկություն ունենաք էդ երևույթի մասին, նման բան չեք ասի

Հ.Գ.Գ. էս վերջերս պարզեցի, որ 7 տարվա ընկերս գեյ ա, բայց դա ոչինչ չփոխեց մեր հարաբերություններում»,-գրում է Արսեն Օհանյանը:

 


Այս թեմայով