Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ահա, թե ինչպես է Արթուր Բաղդասարյանը «ընտրվել» վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ. VIDEO

Ահա, թե ինչպես է Արթուր Բաղդասարյանը «ընտրվել» վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ. VIDEO

արթուր-բաղդասարյանԱյսպես ծիծաղելով, ուրախ-զվարթ էլ Արթուր Բաղդասարյանը կարգվեց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Փաստորեն, այս բեմադրության ժամանակ ֆեդերացիայի նախագահի ընտրության մասին ազդարարող տիկինը չկարողացավ զսպել ծիծաղը` ակամայից «մատնելով» իրավիճակի ձեւականություն լինելու փաստը:

Այս տեսանյութը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե մեր պետական ապարատում ինչպես են կայացվում որոշումները եւ ինչպես են դրանց վերաբերվում այդ որոշումների կայացմանը անմիջական մասնակցություն ունեցողները: Իսկ ժամանակին նույն Արթուր Բաղդասարյանը խոսում էր եվրոպական արժեքներից, օրենքի գերակայությունից, օրինական պետության կառուցումից. ինչպիսի զավեշտ: Այսօր նախկին «արեւմտամետ», օրենքներից խոսող Արթուրը ուզում է նմանվել ռուս Պատրուշեւին եւ իրականացնում կատարյալ անօրինական գործողություններ:

Zham.am

Դիտվել է 419 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy