Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ահա ադրբեջանցի կապիտանը, որի դիակը մնացել է մեր կողմում

Ահա ադրբեջանցի կապիտանը, որի դիակը մնացել է մեր կողմում

12920346_1017730114929263_5250071702645599216_nԱպրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական գործողություն: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով թշնամական խմբի առաջխաղացումը` անցել են կազմակերպված պաշտպանության: Ծավալված մերձամարտի արդյունքում, հակառակորդը մարտադաշտում թողնելով Ադրբեջանի ԶՈւ կապիտան, Նավթալան քաղաքի բնակիչ, 1979թ. ծնված Վագիֆ Դիլգամ օղլու Բայրամովի դիակը` հետ է շպրտվել:
Կատարվածը հերթական անգամ փաստում է, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում նախօրյակին ձեռքբերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, այլև սադրիչ քայլերով փորձում է նպատակաուղղված կերպով ապակայունացնել առանց այն էլ պայթունավտանգ իրավիճակը:

Գրում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը

Դիտվել է 926 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy