Ահաբեկչություն Հայաստանի նկատմամբ

ադրբեջան«Ադրբեջանը տերորիստական երկիր է, Հայաստանը պետք է իրականացնի հակատերորիստական քաղաքականություն»,- խոսելով սահմանային լարվածության մասին ասաց ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը`ավելացնելով, որ Ադրբեջանը ոչ թե հարձակվում, այլ ահաբեկչություն է իրականացնում Հայաստանի նկատմամբ։ Ըստ Շիրխանյանի մամուլը մեծացնում է իրավիճակի լարվածությունը․«Զինադադարի 21 տարիների ընթացքում երբեք չի դադարում կրակոցներ, սպանություններ, հարձակումներ, սակայն դա այսօր ավելի մեծ չափով է ներկայացվում»,-ասաց բանախոսը։

Խոսելով երկակի ստանդարտների մասին, նշեց, որ չպետք է առանձնացնել Ռուսաստանին, երբ այդ դերում մասնագետ է ԱՄՆ -ն։ Ըստ ՀՀԿ—ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի Ադրբեջանի ցուցաբերած սանձարձակ պահվածքին Հայաստանը կարողանում է համարժեք պատասխան տալ.«Համարժեք պատասխաններ իհարկե լինում են, սակայն ցավոք երկար տարիներ միջազգային կառույցները ընդհանուր գնահատական են տալիս, չփորձելով առանձին գնահատել ադրբեջանի քայլերը»,-ասաց պատգամավորը։

 


Այս թեմայով