Ահաբեկչությունն անխուսափելի է Հայաստանում, եթե…

351910_1Ահաբեկչությունը Հայաստանի համար կարծես թե խորթ թեմա էր դառել և հասարակության համար այն քննարկման առարկա չէր դառնում, սակայն վերջին շաբաթների ընթացքում,  Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբից հետո` շատերը սկսեցին խոսել,  թե որոնք են նման խմբերի ծնվելու պատճառները: Հասկանալու համար, թե ինչն է ստիպում ծայրահեղ տրամադրված մարդկանց գնալ նման անօրինական քայլի փորձենք դիտարկել արաբական աշխարհի օրինակը:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ահաբեկչությունը հատկապես զարգացած է արաբական աշխարհում:  Արաբական երկրներում տիրում են հիմնականում բռնատիրական և ցեղային իշխանությունները: Արքայական տոհմի կամ իշխանության ներկայացուցիչներին թույլատրված է ամեն ինչ, իսկ հասարակության մյուս անդմաները ապրում են ճորտի կարգավիճակով և չունեն որևէ իրավունք: Հանրության բոլոր անդամները պարտավորված են ստեղծել բարիքներ իշխող վերնախավի համար, պետության բոլոր միջոցները ծախսվում են ըստ իշխանական վերնախավի ցանկությունների: Ընտրութուն հասկացությունը որպես այդպիսին գոյություն չունի, այդ երկրներում՝ ուստի հանրությունը չի կարող բնական ճանապարհով փոխել իրավիճակը:  Ահա այս իրավիճակն է ստիպում որոշ խմբերի գնալ անօրինական և վտանգավոր քայլերի:

Իհարկե Հայաստանը այս պահին չի կարելի համեմատել արաբական աշխարհի բռնատիրական պետությունների հետ, սակայն այս տեմպերով և այս իշխանությամբ` մենք գնում ենք հենց իրենց հետքերով: Հիմա շատ կարևոր է, որ և իշխանությունները, և հանրությունը հասկանա ու գիտակցի, թե ուր է գնում Հայաստանը և ինչ է մեզ սպառնում:

Շատ կարևոր է, որ իշխանությունները գոնե մեկ անգամ կազմակերպեն իրապես ազատ և արդար ընտրություններ, որպեսզի հանրության ներսում հավաքված լիցքերը պարպվեն ու քաղաքացին տեսնի, որ իր քվեով իրավիճակ կարող է փոխել: Հանրությունը ևս իր անելիքներն ունի՝ մենք այլևս չպետք է հետևենք այն խմբերին, որոնք հստակ ժողովրդավարական ծրագրի փոխարեն առաջարկում են բռնություն: Մի բան հստակ է, բռնությամբ իշխանության եկած ցանկացած ղեկավար վերածվում է Սադամ Հուսեյին, որից ազատվելն էլ ավելի դժվար է լինելու:

Ահա այս դեպքում մենք կարող են խուսափել նոր ահաբեկչական խմբերի ձևավորումից, իսկ եթե ոչ, ապա մենք ականատեսը կլինենք նոր ահաբեկչական խմբերի ձևավորման, որոնք պատուհաս կլինեն, թե հանրության և թե պետության համար:

Դիտվել է 1,215 անգամ
 


Այս թեմայով