Ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 129-ի. Փարիզի դատախազ

2E6CD76400000578-3317776-image-a-53_1447466002749Փարիզում ուրբաթ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի թիվը հասել է 129-ի՝ հայտնում է Reuters-ը: Այս տեղեկատվությունը հաստատել է Ֆրանսիայի մայրաքաղաքի դատախազ Ֆրանսուա Մոլենսը:

Հաղորդագրությունում ասվում է, որ վիրավորվել է 352 մարդ, որոնցից 99-ի վիճակը ծայրահեղ է:

Դատախազի խոսքով՝ ահաբեկչության ընթացքում ոչնչացվել է 7 ահաբեկիչ: Նրանցից մեկին ոստիկանը կրակել է Bataclan համերգասրահում, մյուսները իրենց պայթեցրել են պայթուցիկով գոտիների օգնությամբ:

 


Այս թեմայով