Ահաբեկչություններին առնչվող 2 մարդ է սպանվել Փարիզի արվարձանում

tag_reuters.com0000_binary_pm1eb1719pr01-baseimageՆոյեմբերի 13-ի ահաբեկչություններին առնչվող 2 մարդ է սպանվել Փարիզի Սեն Դենի արվարձանում տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում։ Այդ մասին տեղեկացնում է ֆրանսիական Le Monde թերթը՝ վկայակոչելով ոստիկանության իր աղբյուրներին։

Կան նաև չհաստատված տեղեկություններ փոխհրաձգությանը մասնակցած երրորդ մարդու մահվան մասին, բայց քանի որ ոստիկանական գործողությունը դեռ շարունակվում է, այդ տեղեկությունը հնարավոր չէ ճշտել։

Ոստիկանությունում ենթադրում են, որ հատուկջոկատայինների շրջափակման մեջ հայտնված մարդկանցից մեկը Սալահ Աբդեսլամն է՝ Փարիզի ահաբեկիչներից մեկի եղբայրը, որը հետախուզման մեջ է գտնվում ահաբեկչություններին ներգրավվածության առնչությամբ։

The Guardian-ի տվյալներով՝ առնվազն մեկ ոստիկան է վիրավորվել փոխհրաձգության հետևանքով:

Agence France-Presse-ի հաղորդմամբ՝ ոստիկանական գործողության թիրախն Աբդել-Համիդ Աբու Օուդն է, որը ենթադրվում է, որ եղել է Փարիզի հարձակումների ղեկավարը։ Մինչ այդ ենթադրվում էր, որ նա այժմ գտնվում է Սիրիայում։

Դիտվել է 19 անգամ
 


Այս թեմայով