Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Ահաբեկչության փորձ Հայաստանի նկատմամբ

Ահաբեկչության փորձ Հայաստանի նկատմամբ

vzrivՌԴ-ից Հայաստան գազամուղի պայթեցման փորձի համար Վրաստանում ձերբակալված անձինք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապերի համար: Այդ մասին հայտնում է Грузия Online-ը:

 Ավելի վաղ հաղորդվել է, որ Վրաստանի պետանվտանգության ծառայությունն ահաբեկչության փորձ է կանխել: Ձերբակալվել է յոթ մարդ: Նրանց թվում է Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լևան Մամպորիան:

 Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչը, ձերբակալվածները պատրաստվում էին պայթեցնել Սագուրամո գյուղի տարածքով անցնող գազամուղը, որը միացնում է Ռուսաստանը և Հայաստանը:

 Ահաբեկչության պատրաստման մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի հինգ քաղաքացի՝ Բեկա Բ.-ն, Վլադիմիր Ռ.-ն, Մինդիա Վ.-ն, Ջաբա Մ.-ն, Նուրի Չ.-ն:

 Նրանցից բացի, լիազորությունների չարաշահման փաստով ձերբակալվել է պարեկային ոստիկանության գործող աշխատակից Լևան Մ.-ն, ինչպես նաև հանցագործության մասին տեղեկատվությունը թաքցնելու համար՝ Իրաքլի Բ.-ն:

Դիտվել է 1,361 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy