Ահաբեկչական խումբը Լոռու անտառներում «զորավարժություն» է անցկացրել

maxresdefault«Անցած տարվա նոյեմբերին ՀՀ ԱԱԾ-ի կողմից վսասազերծված զինված խմբի անդամների մի մասը, պարզվում է, իմացել է, որ իրավապահները հետևում են իրենց գործունեությանը։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ձերբակալությունից շաբաթներ առաջ խմբի անդամները Լոռու մարզի Ծաղկաբեր համայնքի անտառներում «զորավարժություններ» են անցկացրել, սովորել են զենքի հետ վարվեցողության կանոնները։ Այդ օրերին ԱԱԾ-ի աշխատակիցներն արդեն սկսել են այցելել խմբի անդամների հարազատներին և նրանց մասին հարցուփորձ են արել։ Այդ հանգամանքը խմբի անդամների մոտ տարակուսանք է առաջացրել, քանի որ նրանք իմացել են, որ իրենք պատրաստվում են Լեռնային Ղարաբաղ գնալու համար, հետևաբար, անհասկանալի է եղել, թե ինչու է ԱԱԾ-և սկսել իրենցով հետաքրքրվել։ Ազատամարտիկներից մի քանիսը խմբի ղեկավար Արթուր Վարդանյանից հետաքրքրվել են, թե ինչու է ԱԱԾ-ն իրենցով հետաքրքրվում, ինչին նա պատասխանել է, թե մտահոգվելու կարիք չկա, եթե հարկ լինի՝ իրավաբան կարող են հրավիրել։ Բայց կյանքը ցույց տվեց, որ բոլոր այն մարդիկ, ովքեր Վարդանյանի հետ զրուցելու առիթ են ունեցել, կալանավորվեցին»,–գրում է  թերթը։

Դիտվել է 680 անգամ
 


Այս թեմայով