Home » ՄԱՄՈՒԼ » Ահաբեկիչների գործով կձերբակալվի նաև Ժիրայր Սեֆիլյանը

Ահաբեկիչների գործով կձերբակալվի նաև Ժիրայր Սեֆիլյանը

jiroԻշխանական շրջանակներում ավելի քան մեկ շաբաթ է, խոսվում էր, որ սահմանադրական փոփոխություններից հետո նոր ձերբակալություններ են սպասվում նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ թաղամասում վնասազերծված խմբի գործով:

Ավելին, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը դեռ անցյալ շաբաթվա սկզբին մեզ հետ զրույցում ասել էր, թե գործը կբացահայտվի շատ արագ, հաշված օրերի ընթացքում:

Մեր աղբյուրները հայտնում են, որ իշխանությունը խնդիր ուներ սույն գործով փակագծեր բացել սահմանադրական հանրաքվեի անցկացումից հետո միայն: Հիշեցնենք, խմբի վնասազերծման նույն օրը ինֆորմացիոն արտահոսք եղավ, որ խումբը կապ ունի ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկի հետ: Նշվում էր Ժիրայր Սեֆիլյանի անունը:

Երեկ araratnews-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրեց, թե շուտով սույն գործով մեղադրանք է առաջադրվելու «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ընդդիմության շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանին եւ նա ձերբակալվելու է:

Աղբյուրը այստեղ

Դիտվել է 794 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy