Ահաբեկիչները սպառնում են Նեապոլին, Հռոմին և Մադրիդին

Adrbejanci«Ալ- Կաիդան իսլամական Մաղրիբում» ահաբեկչական կազմակերպությունը տեսանյութ է տարածել, որում սպառնում է ահաբեկչություններ իրականացնել Նեապոլում, Հռոմում և Մադրիդում, գրում է РИА Новости-ն` հղում անելով Europa Press գործակալությանը:

 Աղբյուրը նշում է, որ տեսանյութում ներկայացված են ահաբեկչություններ, ինչպես նաև պարունակվում են կադրեր Մալիում խմբավորման անդամներից, այդ թվում` Իսպանիայի մեկ քաղաքացի:

 Իսպանիայի անվտանգության ուժերն այժմ զբաղվում են այդ տեսանյութի ուսումնասիրմամբ: Վերջին մի քանի տարվա ընթացքում Իսպանիայի մոտ 130 քաղաքացիներ մեկնել են Աֆրիկայի և Ասիայի երկրներ` ծայրահեղական իսլամիստներին միանալու համար:

 2015-ին Իսպանիայում ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել է ավելի քան 100 մարդ: Վերջին 4 տարվա ընթացքում` 175 մարդ:

 


Այս թեմայով